
News.am. 20-9-2012- Ադրբեջանի Զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի ԶՈՒ զորավարժություններին մասնակցում են ցամաքային զորքերը, ռազմաօդային և ռազմածովային ուժերը:
Վարժանքներն անցկացվում են Պաշտպանության նախարար, գեներալ- գնդապետ Սաֆար Աբիևի հրամանատարության ներքո: Ըստ vesti.az-ի՝ ակնկալվում է, որ զորավարժությունների ժամանակ կկիրառվի ժամանակակից տեխնիկա ու սպառազինություն: Վարժանքների անցկացման վայրի մասին չի հաղորդվում:
No comments:
Post a Comment