Thursday, September 20, 2012

Ադրբեջանը արձագանքելու է Արցախի օդանավակայանի բացմանը. Զիյաֆեթ Ասկերով

HayNews.am. 20-9-2012- «Հայաստանը որևէ իրավական հիմք չունի Լեռնային Ղարաբաղում միջազգային օդանավակայան բացելու համար»,- այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը: «Հայայաստանը մի քանի անգամ որոշում է կայացրել բացել այդ օդանավակայանը, սակայն որոշակի պատճառներով այդ հարցը հետաձգվել է: Եթե հիմա նրանք նորից գնան այդ քայլին,ապա կհանդիպեն մեր համապատասխան արձագանքին: Ադրբեջանի տարածքում առանց ադրբեջանական կողմի համաձայնության նման ծրագրեր չեն կարող իրականացվել,- նշել է Ասկերովը: Նրա խոսքերով` այդ մասին տեղեկացվել են նաև միջազգային կազմակերպությունները: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջանային այցի ժամանակ համանախագահները անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի բացման հարցին: Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները երկու կողմերից ստացել են հավաստիացում այդ հարցը լուծելու դիվանագիտական ճանապարհով և ոչ մի դեպքում ռազմաօդային ճանապարհով:

No comments: