Thursday, September 20, 2012

Իրանի հայերը քննադատում են Մուահմմեդ առաքյալին վիրավորող ֆիլմը

Սեպտեմբերի 19-ին համապատասխան հայտարարություն է արել Թեհրանի և Հյուսիսային Իրանի հայկական թեմի խորհուրդը: Ըստ IRNA գործակալության՝ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է . «Վերջին օրերին Իսլամի Սուրբ Առաքյալին սրբապղծող և վիրավորող ֆիլմի հայտնվելը դիպել է մահմեդկան աշխարհի զգայուն, նուրբ լարերին: Անկասկած աստավածային կրոնի դեմ ուղղված ցանկացած սրբապիղծ գործողություն իմաստուն քայլ չէ և հիմնված չէ Հիսուսի պատվիրանների վրա, այն չունի որևէ հիմնավորում»: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ խորհուրդը, քննադատելով տվյալ գործողությունը, հանդես է գալիս ողջ Իրանի հայերի անունից: Նրանում նշվում է, որ «Կրոնական նմանություններն ընդգծելով և վիրավորական քայլերից խուսափելով է միայն հնարավոր հասնել մարդկային խաղաղության և կայունության»:

No comments: