ներման է արժանանալու Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը «Մեդիա-ֆորումին» տված հարցազրույցում, փոխանցում է News.am-ը: «Ռամիլ Սաֆարովի ներման հարցում մենք թափանցիկ կերպով հավատարիմ ենք մնացել միջազգային իրավունքին եւ Ադրբեջանի օրենսդրությանը: Հունգարական կողմից Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին իրականացվել է օրենքով եւ հիմնված է եղել Պետությունների միջեւ դատապարտված անձանց փոխանցման եվրոպական կոնվենցիայի վրա: Հունգարիայի ղեկավարությունն իմացել է, որ Ռամիլ Սաֆարովը կարող է ներման արժանանալ: Նա նաեւ գիտեր, որ կայացված դատավճիռը համարժեք չէր արված գործողությանը, ինչի մասին բազմիցս հայտարարել ենք»,- ասել է Հասանովը` հավելելով, որ նման դրույթներ կան նաեւ կոնվենցիայում: Նշենք, որ միջազգային հանրության բուռն արձագանքից հետո Հունգարիայի իշխանությունները մի ամբողջ արշավ էին սկսել` ցուցադրելու իրենց «անտեղյակությունը»: Հունգարիայի արդարադատության նախարարությունը Սաֆարովի արտահանձման կապակցությամբ հայտարարություն էր տարածել եւ նշել. «Ադրբեջանը պաշտոնական նամակով երաշխավորել է, որ Սաֆարովը Բաքվում շարունակելու է պատիժ կրել»: Գերատեսչությունը նշել էր, որ չէր ակնկալում, որ Սաֆարովին կազատեն պատժի կրումից: Բացի այդ Հունգարիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Ադրբեջանի դեսպանին: Նշենք, որ հայկական կողմը եւս չէր հավատում, որ հունգարական կողմը տեղեկացված չի եղել Ադրբեջանի մտադրության մասին:
Monday, September 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment