Saturday, September 22, 2012

ԻԻՀ ԶՈւ գեներալ. Ռազմական հարձակման դեպքում Իրանի հակահարվածից «Իսրայել» անունից բացի, ոչինչ չի մնա

Panorama.am. 21-9-2012- Ռազմական հարձակման դեպքում Իրանի պատասխան հակահարվածից հետո «Իսրայել» անունից բացի, ոչինչ չի մնա: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր տեղի ունեցած զորահանդեսի շրջանակներում հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջի Զադեն: Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ էլ՝ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, անդրադառնալով այս օրերին Սիրիայում Իրանի ռազմական ներկայության մասին հրապարակված տեղեկություններին, նշել է. «Իրանը Սիրիայում ռազմական ներկայություն չունի: Եթե Իրանը ցանկանա որևէ երկրում ռազմական ներկայություն ունենալ, ապա դա տեղի կունենա միջազգային նորմերի շրջանակներում»: Գեներալ Ֆիրուզաբադին, անդրադառնալով Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի հասցեին հնչող սպառնալիքներին, նշել է. «Այսօր Իրանի զինված ուժերն ունեն այնպիսի սպառազինություն, որ ոչ մի երկիր համարձակություն չի ունենա հարձակվել Իրանի վրա: Ամերիկյան Իրանի լեզուն չի հասկանում, Իրանի լեզուն իսլամի, Ղուրանի լեզուն է, այդ պատճառով է, որ արդեն 31 տարի է, ինչ ԱՄՆ-ն չի կարողանում ընկալել Իրանի լեզուն»:

No comments: