Saturday, September 22, 2012

Դավութօղլուի երազանքը

Report.am. 21-9-2012-Կանադայում ընթացող "Փոփոխվող աշխարհում փոփոխվող Թուրքիա" խորագրով համաժողովի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, թուրքական Anadolu գործալության փոխանցմամբ, հայտնել է իր երազանքը: “Ես պատմությունը չեմ դատում, բայց ասում եմ, որ պատրաստ ենք Հայաստանի հետ ամեն ինչի մասին խոսել: Սակայն դա չի կարող նշանակել, որ 3-րդ երկրների խորհրդարանականը կարող է հարցնել, թե ինչ է եղել քո երկրում 100 տարի առաջ: Հուսով եմ, որ մի օր հայ-թուրքական հարաբերությունները մի հրաշալի կետի կհասնեն: Դա իմ երազանքն է: Աշխարհի ցանկացած վայրում հայերը եւ թուրքերը կրկին բարեկամներ են լինելու",-ասել է Ահմեդ Դավութօղլուն: Այն մասին, թե այդ ե՞րբ են հայերն ու թուրքերը բարեկամներ եղել, որ "կրկին բարեկամներ լինեն", Դավութօղլուն չի ասել` թողնելով, որ համաժողովի մասնակիցները ինքնուրույն եզրակացություններ անեն:

No comments: