Saturday, September 22, 2012

«Ալ-Ջազիրա». Բաքու-Երևան երկարատև լարվածությունը կրկին իր գագաթնակետին է հասել

Panorama.am. 21-9-2012- Բաքու-Երևան երկարատև լարվածությունը կրկին իր գագաթնակետին է հասել այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Այս մասին գրում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության պաշտոնական կայքը: Ադրբեջանը և Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքի համար, 1988թ-ից ի վեր թշնամանքով են լցվել, այդ պայքարի արդյունքում մոտ 30.000 մարդ է մահացել: Պարբերականը նաև նշում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ 1994թ-ին հրադադար է հաստատվել, իսկ Լեռնային Ղարաբաղն այս պահին Հայաստանի «ձեռքերում է»:

No comments: