Saturday, September 22, 2012

ԱՄՆ–ն «Մոջահեդդին-է խալղ» -ը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից

Tert.am. 22-9-2012- ԱՄՆ որոշում է կայացրել հակաիրանական «Մոջահեդդին-է խալղ» խմբավորումը պետդեպարտամենտի օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու վերաբերյալ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը: Տվյալ որոշումը նշանակում է, որ «Մոջահեդդին-է հալք»-ի դեմ բոլոր պատժամիջոցները, որոնք գործել են երկար տարիներ, այսուհետ կվերացվեն: «Մոջահեդդին-է հալք»-ի կողմնակիցները (Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպություն) կարողացան վերջին տարիներին ԱՄՆ-ում ուժեղ լոբբի ստեղծել, որը հետևողականորեն հասավ նրան, որպեսզի հանվի Պետդեպի «սև ցուցակից»։ Կազմակերպությունը ստեղծվել է 1960-ականներին Թեհրանի համալսարանի ուսանողների կողմից և զինված պայքար էր մղում շահական վարչակարգի դեմ: Նրանք սկզբում աջակցում էին Իրանի իսլամական հեղափոխությունը, սակայն շուտով դեմ դուրս եկան հոգևոր իշխանությանը և լայնածավալ ահաբեկչական գործունեություն սկսեցին: Նրանց իրականացրած ահաբեկչական ակտերի զոհ են դարձել իրանցի տասնյակ քաղաքական գործիչներ, ներառյալ Իրանի երկրորդ նախագահ Ալի Ռաջաին, վարչապետ Մոհամմադ Ջավադա Բախոնարը, դատական իշխանության ղեկավար Մոհամադ Հուսեյն Բեխեշթին:

No comments: