Saturday, September 22, 2012

Իրանը մոլորեցրել է բրիտանական հետախուզությանը

«Լրագիր» 21-9-2012- Միջուկային ծրագրի հարցերով Իրանի գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին սեպտեմբերի 20-ին հայտարարել է, որ Թեհրանը հաջողությամբ ապատեղեկացրել է բրիտանական MI-6 հետախուզությանը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը` հղում կատարելով արաբական Al-Hayat պարբերականին տված դիվանագետի հարցազրույցին: Սաիդ Ջալիլին, ով զբաղեցնում է նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը, ասել է, որ Թեհրանը գործակալներին մտադրված տվել է սուտ տեղեկություն: Նման կերպ Իրանը «պաշտպանել է իր միջուկային օբյեկտները և տնտեսական շահերը, ինչպես նաև հակազդել է օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեությանը: Դիվանագետի խոսքով, այս հնարքը հաջողվել է. ոչ ստույգ տեղեկությունները արդյունքում փոխանցվել են ԱԷՄԳ-ին, որը զբաղվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճալի կարգավորմամբ: Իրանցի դիվանագետը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ տեղեկություն և ինչ հանգամանքներում է Թեհրանը դրանք տրամադրել գործակալներին:

No comments: