Tuesday, September 11, 2012

Մահապարտ ահաբեկիչը ցնցել է Ստամբուլը

Tert.am. 11-9-2012- «Մահապարտ ահաբեկիչը ցնցել է Ստամբուլը». ահազանգում է Hurriyet-ը: Պայթյունը որոտացել է Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ, ինչի հետևանքով, ըստ NTV հեռուստաալիքի, կա մեկ զոհ և բազմաթիվ վիրավորներ: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նրանք վիրավորվել են ավերված շենքի բեկորներից: Իսկ Reuters-ի տվյալներով՝ խոսքը մի քանի տուժածների մասին է: Պայթյունը տեղի է ունեցել Սուլթանղազի թաղամասում, ինչից հետո թաղամասում կյանքը կաթվածահար է եղել: Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է ոստիկանության բակում` դարպասից գլխավոր մուտք ընկած հատվածում:

No comments: