HayNews.am. 9-9-2012- Վանում այսօր` սեպտեմբերի 9-ին, տեղի է ունեցել թվով երրորդ ամենամյա պատարագը Սուրբ Խաչ եկեղեցում: Վանա լճի Աղթամար կղզում գտնվող եկեղեցին 2010 թվականից` վերանորոգումից հետո, գործում է որպես թանգարան, որտեղ թուրքական իշխանությունները թույլատրում են ծիսական արարողություն անցկացնել տարին մեկ անգամ: Այս տարի արարողությունը կայացել է սեպտեմբերի 9-ի առավոտյան: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ` պատարագին մասնակցել է հազարից ավել մարդ: Պատարագը մատուցել է Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նշենք, որ թուրքական հեռուստաալիքների կադրերում աչքի են զարնում երկու խոշոր թուրքական դրոշները, որոնք ամրացված են կղզու ափերին: Տեսանյութը` թուրքական «Դողան» գործակալության:Monday, September 10, 2012
Վանի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց ամենամյա պատարագը
HayNews.am. 9-9-2012- Վանում այսօր` սեպտեմբերի 9-ին, տեղի է ունեցել թվով երրորդ ամենամյա պատարագը Սուրբ Խաչ եկեղեցում: Վանա լճի Աղթամար կղզում գտնվող եկեղեցին 2010 թվականից` վերանորոգումից հետո, գործում է որպես թանգարան, որտեղ թուրքական իշխանությունները թույլատրում են ծիսական արարողություն անցկացնել տարին մեկ անգամ: Այս տարի արարողությունը կայացել է սեպտեմբերի 9-ի առավոտյան: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ` պատարագին մասնակցել է հազարից ավել մարդ: Պատարագը մատուցել է Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նշենք, որ թուրքական հեռուստաալիքների կադրերում աչքի են զարնում երկու խոշոր թուրքական դրոշները, որոնք ամրացված են կղզու ափերին: Տեսանյութը` թուրքական «Դողան» գործակալության:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment