News.am. 6-9-2012- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը Ադրբեջանում Իլհամ Ալեւի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնելու, որը շատ հստակ է: Այդ մասին Ռասմուսենն ասել է այսօր` սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահի հետ համատեղ բրիֆինգում: «Ադրբեջանում հանդիպմանը ես Ադրբեջանի նախագահին փոխանցելու եմ իմ ուղերձը, որ շատ պարզ եւ ակնհայտ է, ես իսկապես մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստով: 8 տարի առաջ տեղի ունեցածը հանցագործություն էր եւ այն չպետք է փառաբանվի: Այս ուղերձը ես վաղը կփոխանցեմ Ադրբեջանի նախագահին»,- ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա նաեւ նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար գնահատելի գործընկեր է: Ըստ Ռասմուսենի` Հայաստանն ու ՆԱՏՕ-ն երկար տարիների աշխատանքի փորձ ունեն, մասնավորապես Աֆղանստանում եւ Կոսովոյում, եւ այժմ ժամանակն է ճանապարհներ գտնել այդ աշխատանքը շարունակելու, գործընկերային հարաբերություններն ավելի ամրապնդելու ուղղությամբ: Thursday, September 6, 2012
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ալիեւին է փոխանցելու իր մտահոգությունները
News.am. 6-9-2012- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը Ադրբեջանում Իլհամ Ալեւի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնելու, որը շատ հստակ է: Այդ մասին Ռասմուսենն ասել է այսօր` սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահի հետ համատեղ բրիֆինգում: «Ադրբեջանում հանդիպմանը ես Ադրբեջանի նախագահին փոխանցելու եմ իմ ուղերձը, որ շատ պարզ եւ ակնհայտ է, ես իսկապես մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստով: 8 տարի առաջ տեղի ունեցածը հանցագործություն էր եւ այն չպետք է փառաբանվի: Այս ուղերձը ես վաղը կփոխանցեմ Ադրբեջանի նախագահին»,- ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա նաեւ նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար գնահատելի գործընկեր է: Ըստ Ռասմուսենի` Հայաստանն ու ՆԱՏՕ-ն երկար տարիների աշխատանքի փորձ ունեն, մասնավորապես Աֆղանստանում եւ Կոսովոյում, եւ այժմ ժամանակն է ճանապարհներ գտնել այդ աշխատանքը շարունակելու, գործընկերային հարաբերություններն ավելի ամրապնդելու ուղղությամբ:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment