Thursday, September 6, 2012

Ահմադինեժադը պատրաստվում է մասնակցել Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի 67-րդ նստաշրջանին

Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատրաստվում է մասնակցել Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի 67-րդ նստաշրջանին: Այս մասին հայտարարել է նախագահի ավագ խորհրդական Մոժտաբա Սամարե Հաշեմին: Վերջինիս խոսքերով՝ դա լինելու է ՄԱԿ-ում Ահմադինեժադի վերջին ելույթը, ինչի համար էլ նիստի ժամանակ Իրանի նախագահը հակիրճ տեղեկատավություն կտրամադրի իր նախագահության 8 տարիներին կատարած այցերի ու ունեցած ելույթների մասին: Բացի այդ, Ահմադինեժադը տեղեկատվություն է ներկայացնելու օգոստոսի 26-31-ը Թեհրանում տեղի ունեցած Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովում ընդունված ամփոփիչ փաստաթղթի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի 67-րդ նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 18-ին:

No comments: