հղել ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորին` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում նրան ներում շնորհելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Նամակում ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը գրում է. Հավաստիացնելով Ձեր նկատմամբ իմ խորին հարգանքը` ափսոսանքով արձանագրում եմ, որ պաշտոնական Բաքուն հերթական անգամ ձեռնարկում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ձախողմանն ուղղված գործողություններ: Քնած վիճակում մարդուն սպանած և Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին և այդ երկրում նրան ներում շնորհելը հերթական ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում և քաջալերում է հայատյացության և ֆաշիզմի քաղաքականությունը, ինչը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և մի շարք այլ քաղաքներում ու հայաբնակ վայրերում կատարված հայերի ջարդերի շարունակությունն է¦: Նամակում նշվում է, որ Ադրբեջանը կրկին ցուցադրեց, որ մտադիր չէ հետևել ինչ-ինչ պարտավորությունների, այդ թվում` միջազգային, և նրա հիմնական նպատակն է հերթական ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) նկատմամբ և ամբողջովին բնաջնջել նրա բնակչությանը: Այդ կապակցությամբ դարձյալ հաստատվում է այն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ճիշտ է վարվել` ընտրելով անկախ, ժողովրդավար և ուժեղ պետություն կառուցելու ուղին¦: Նամակում նաև հույս է հայտնվում, որ §ԵԱՀԿ-ն և նրա առանձին անդամները կդատապարտեն Ադրբեջանին և կձեռնարկեն համապատասխան գործողություններ` ուղղված նրան, որպեսզի այդ երկիրը հարկադրաբար հրաժարվի ապակառուցողական քաղաքականությունից և նացիզմի գաղափարախոսությունից¦: Մենք` մեր հերթին, վերստին հավաստում ենք մեր հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` միաժամանակ հայտարարելով, որ մենք ի զորու ենք պաշտպանել մեր երկիրը և նրա ազատության ու անկախության նկատմամբ ոտնձգությունների դեպքում արժանի հակահարված տալ ագրեսորին¦,- նշվում է նամակում:
Thursday, September 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment