Saturday, September 22, 2012

Ֆրանսուա Օլանդը` Սերժ Սարգսյանին. Ուրախ եմ, որ շուտով հյուրընկալելու եմ Ձեզ Փարիզում

ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի
Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ինչպես տեղեկացանք երկրի ղեկավարի պաշտոնական կայքէջից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ հղել Ձեզ և ողջ հայ ժողովրդին իմ բարեմաղթանքները՝ ցանկանալով երջանկություն, բարգավաճում և հաջողություն: Հայաստանը կարող է հպարտ լինել անկախությունից ի վեր իր անցած ճանապարհով: Ձեր երկրին հաջողվել է առաջ ընթանալ ժողովրդավարության և բարգավաճման ուղով` միևնույն ժամանակ իր դիրքերն ամրապնդելով միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունները խորապես խարսխված են պատմության մեջ և նշանավորվում են ֆրանսիացի և հայ ժողովուրդների միջև բարեկամությամբ: Ես ցանկանում եմ շարունակել քսան տարի առաջ մեկնարկած առաքելությունը` ուղղված մեր երկու երկրների միջև առանց բացառության բոլոր բնագավառներում հագեցած և վստահելի հարաբերությունների կառուցմանը: Օգտվում եմ նաև այս առիթից` ողջունելու համար Ձեր կամքն առ այն, որպեսզի հնարավոր լինի շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ամենամեծ կարևորությունն է տալիս դրան: Ուրախ եմ, որ շուտով հյուրընկալելու եմ Ձեզ Փարիզում և որ առիթ կունենանք շարունակելու մեր քննարկումները: Խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն Նախագահ, ամենախորին հարգանքներիս հավաստիքը»:

No comments: