Wednesday, September 19, 2012

Օլանդը Ալիեւին կոչ է արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի հետ վստահության վերականգնման ուղղությամբ

News.am. 18-9-2012- Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ղեկավարները այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը քննարկել են միջազգային կարեւոր խնդիրներ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի հետ վստահության վերականգնման ուղղությամբ, ինչպես նաեւ խթանել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունների ավարտը։ Այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ սեպտեմբերի 18-ին, Երեւանի ժամանակով ժամը 20.00-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջեւ հայ համայնքը բողոքի ակցիա էր կազմակերպել, Ալիեւի՝ Ֆրանսիա այցի կապակցությամբ։

No comments: