Wednesday, September 19, 2012

Օբաման եւ Էրդողանը ցավակցել են միմյանց

Թուրքիայի վարչապետ ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 18-ի երեկոյան մոտ 40 րոպե հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Էրդողանը ԱՄՆ նախագահին ցավակցություն է հայտնել Լիբիայում ԱՄՆ դեսպանի եւ դիվանագետների սպանության կապակցությամբ, իսկ Օբաման իր հերթին ցավակցություն է հայտնել Թուրքիայում սեպտեմբերի 18-ին զինվորական շարասյան դեմ PKK-ի հարձակման հետեւանքով սպանվածների համար: Միլլիյեթ թերթը գրում է, որ զրույցի ժամանակ քննարկվել են Թուրքիայում վերջին շրջանում PKK-ի իրականացրած գործողությունները եւ Սիրիայի իրավիճակը:

No comments: