Wednesday, September 19, 2012

Ստամբուլում տեղի են ունեցել ԵՄ-ի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների բանակցությունները

1in.am. 19-9-2012-Երեքշաբթի Ստամբուլում Թեհրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններ ի ժամանակ Իրանի պատվիրակության ղեկավար Սաիդ Ջալիլիի և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի միջև խորհրդակցություն է տեղի ունեցել: Բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Մոսկվայում այս տարվա հունիսին, և այն ժամանակ առաջընթացի մասին չէին հայտնում: Անցյալ շաբաթ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարների խորհուրդն Իրանին քննադատել է, որ այդ երկիրը չի դադարեցնում ուրանի հարստացման գործընթացը, ինչպեսև միջուկային զենքի մշակումից հրաժարվելու քայլեր չի ձեռնարկում: Հիշեցնենք, որ Արևմտյան երկրներն Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու փորձեր անելու համար, իսկ Թեհրանը հերքում է մեղադրանքները:

No comments: