Tuesday, September 18, 2012

«Euobserver». Սաֆարովի գործը բորբոքում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության «հանգած ծուխը»

Panorama.am. 18-9-2012- Մոտավորապես երկու շաբաթ առաջ Ռամիլ Սաֆարովը շատ մարդականց մոտ ոչինչ չասող անուն էր: Այսօր նա դարձել է Ադրբեջանի, Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական փոթորկի պատճառ, որի մեջ նաև ներքաշվել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և ԵՄ-ն: Այս մասին գրում է «Euobserver» պարբերականը: Պարբերականը նշում է, որ այս ամենն ավելի է խորացնում Հարավային Կովկասում առկա թշնամանքը: Անդրադառնալով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի կողմից արտահանձմանը, ինչպես նաև Ադրբեջանում նրան ներում շնորհելու փաստին, պարբերականը նշում է, որ այդ դեպքից հետո Բաքվի և Բուդապեշտի հասցեին հնչող քննադատությունները չեն դադարում: «Այս որոշումը բացասական ազեդություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Մինչ Հայաստանը խզեց իր դիվանագիտական կապերը Հունգարիայի հետ, Ադրբեջանն ավելի վատ վիճակում հայտնվեց: Սաֆարովի գործը բորբոքում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության «հանգած ծուխը»: Լեռնային Ղարաբաղ կարգավորման հարցում խաղաղության հաստատելուն ուղղված միջազգային ջանքերը սահմանափակվել են: Միջազգային ճնշումները և միջնորդությունը փակուղում է հայտնվել: Հասարակության արձագանքն այս կապակցությամբ հետևյալն է, որ նրանք չեն պատրաստվում երկխոսության, ինչպես նաև որևէ փոխզիջման»,- նշում է պարբերականը: Euobserver-ը նշում է նաև, որ մեղադրանքների փոխանակման խաղը չի օգնի այս գործընթացին և ոչինչ չի կարող անել, միայն երկու կողմերին մղել իրենց անկյուններ և անհնար կլինի նրանց միջև որևէ շփում կամ երկխոսություն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

No comments: