Tuesday, September 18, 2012

Կարեն Միրզոյանը ԼՂՀ արտգործնախարար

Ինչպես հայտնում է Երկիր Մեդիա հեռուստաընկերության 'Երկիրն այսօր' լրատվական թողարկումը, ԼՂՀ
արտգործնախարարի մոտ մեկ տարի շարունակ թափուր մնացած պաշտոնը կզբաղեցնի Կարեն Միրզոյանը: 'Երկիրն այսօր'-ը այդ մասին հայտնում է հղում անելով հավաստի աղբյուրներին: Կարեն Միրզոյանը եղել է Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչը, նաեւ դիվանագիտական այլ պաշտոններ է զբաղեցրել արտերկրում: Մասնագիտությամբ թուրքագետ դիվանագետը Հայաստանի արտգործնախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ եղել է Հայաստանի մշտական ներկայացուցիչը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությում: Ստամբուլում նա աշխատել է դժվարին օրերին, երբ սպանվեց Հրանտ Դինքը։ Կարեն Միզրոյանին բնութագրում են իբրեւ աշխատասեր, բանիմաց եւ նախաձեռնող անձնավորության, հայտնում է 'Երկիրն այսօր'-ը: Հիշեցնենք, որ ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ նախկին նախարար Գեորգի Պետրոսյանը ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ ըստ այդմ թողեց նախարարի պաշտոնը:

No comments: