Wednesday, September 19, 2012

«Հանցագործ» Ալիևին Ֆրանսիայում կոչ են արել «վերականգնել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը». Le Monde

News.am. 19-9-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Փարիզ այցն ուղեկցվել է բողոքի ցույցերով:
Հարյուրավոր մարդիկ նրան դիմավորել են՝ վանկարկելով «հանցագործ», գրում է ֆրանսիական Le Monde-ը: Ըստ աղբյուրի՝ խոսքը 600 հայ ցուցարարների մասին է: Ի թիվս այլոց, նրանք վանկարկել են նաև «Ալիև՝ ֆաշիստ. կորի՛ր Ֆրանսիայից»: Իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Ալիևին կոչ է արել «վերականգնել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը», որպեսզի հնարավորություն ստեղծվի վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները՝ Մինսկի խմբի ձևաչափում: Ալիև-Օլանդ հանդիպումը տևել է մոտ կես ժամ: Այս ամենը նախորդել է Լուվրի թանգարանում Իսլամական մշակույթի նոր ցուցասրահների բացման արարողությանը: Ալիևն այս սրահների բացման մեկենասներից է: Համացանցում հայտնվել է նաև ֆրանսահայերի բողոքի ցույցի տեսանյութը, որին ծածանվել է նաև ԼՂՀ դրոշը:

No comments: