Wednesday, September 19, 2012

«Հրապարակ». Վերջին մի քանի տարիներին Հայաստանից 17,1 միլիարդ դոլար է դուրս բերվել

Օրերս մամուլում հիշատակված «Մհերի դուռ» կազմակերպությունը, որը հայոց հին միջնաբերդերից մեկում
1912 թ. 02 ամսի 12-ին Իսպանիայի Տոլեդո քաղաքից բերված թրերի վրա երդման ծիսակարգ է կատարել, օրդեն է և իր «փիլիսոփայությունը» խարսխում է հին շումերների քաղաքակրթության վրա ու «տիեզերքի թվային արտացոլանքն» է` ըստ իրենց: Տասը տարի առաջ ստեղծված այս կազմակերպությունը, պարզվում է, նաև ունի «հատուկ» ցուցակներ, որտեղ «արտացոլված» են ՀՀ, ինչպես նաև ԼՂ քաղաքական էլիտայի ֆինանսական եւ մնացած շարժերը խիստ ստույգ թվային տեսքով` 1994 թվականից սկսած: Ցուցակները երեքն են. առաջինը վերաբերում է քաղաքական գործիչներին, երկրորդը` բիզնեսմեններին, երրորդը` գեներալիտետին: Ըստ նրանց, վերջին մի քանի տարիներին Հայաստանից 17,1 միլիարդ դոլար է դուրս բերվել: Նրանք ասում են, որ կգա ժամանակ` այդ ամենը կհրապարակեն, սակայն պնդում են, որ դա չի լինի այս նախագահական ընտրությունների ընթացքում: Եվ որքան էլ նրանք ձև անեն, թե առաջիկա քաղաքական զարգացումներում իրենք առանձնապես կողմ չեն, լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ այդ կազմակերպությունում ներառված մարդիկ հիմարներ չեն, եթե չասենք` հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող, լավ տեղեկացված պերսոններ են: Առաջիկայում «Հրապարակն» ավելի մանրամասն կանդրադառնա այս կազմակերպությանը:

No comments: