News.am. 27-9-2012- Անցած շաբաթ «The New York Times»-ի ճանպարհորդության բաժնում հոդված էր հրապարակվել Ղարաբաղ այցելության հետ կապված, որում հեղինակը մի քանի խորհուրդ էր տալիս այն մասին, թե ինչպես է հնարավոր ավելի հեշտ հասնել այնտեղ: Խորհուրդները հրատապ են վերջերս Ադրբեջանի կողմից հայտնի աստղագնացներ Չարլզ Դյուկին եւ Կլոդ Նիքոլիեին Ղարաբաղ այցելու համար անցանկալի անձ հայտարարելու համատեքստում: Հեղինակը խորհուրդ է տալիս նրանց, ովքեր հետագայում ցանկություն ունեն նաեւ Բաքու այցելել, ղարաբաղյան վիզան դնել թերթիկի վրա, որը հետո հնարավոր կլինի հանել անձնագրից: Ինչպես տեղեկացնում է «eurasianet.org» կայքը, այս խորհուրդը բուռն դժգոհություններ է առաջացրել Բաքվում: Ադրբեջանի կառավարությունը որոշել է , որ նման գաղտնիքով կիսվելը ապօրինի գործունեություն է եւ ԱՄՆ-ի դեսպանատանը հրահանգել է զբաղվել այդ գործի քննությամբ: «Հասկանալի չէ, թե Բաքուն «The New York Times»-ին պատժելու ինչ միջոցներ ունի, եթե կառավարությունը որոշի, որ «հետաքննությունն» արդարացված է: Այս անգամ իրենց երկրում հաջողությամբ կիրառվող անցանկալի լրագրողներին կալանավորելու մեխանիզմն այստեղ չի գործի»,-գրում է կայքը: Thursday, September 27, 2012
Ադրբեջանը որոշել է պատժել «The New York Times»-ին
News.am. 27-9-2012- Անցած շաբաթ «The New York Times»-ի ճանպարհորդության բաժնում հոդված էր հրապարակվել Ղարաբաղ այցելության հետ կապված, որում հեղինակը մի քանի խորհուրդ էր տալիս այն մասին, թե ինչպես է հնարավոր ավելի հեշտ հասնել այնտեղ: Խորհուրդները հրատապ են վերջերս Ադրբեջանի կողմից հայտնի աստղագնացներ Չարլզ Դյուկին եւ Կլոդ Նիքոլիեին Ղարաբաղ այցելու համար անցանկալի անձ հայտարարելու համատեքստում: Հեղինակը խորհուրդ է տալիս նրանց, ովքեր հետագայում ցանկություն ունեն նաեւ Բաքու այցելել, ղարաբաղյան վիզան դնել թերթիկի վրա, որը հետո հնարավոր կլինի հանել անձնագրից: Ինչպես տեղեկացնում է «eurasianet.org» կայքը, այս խորհուրդը բուռն դժգոհություններ է առաջացրել Բաքվում: Ադրբեջանի կառավարությունը որոշել է , որ նման գաղտնիքով կիսվելը ապօրինի գործունեություն է եւ ԱՄՆ-ի դեսպանատանը հրահանգել է զբաղվել այդ գործի քննությամբ: «Հասկանալի չէ, թե Բաքուն «The New York Times»-ին պատժելու ինչ միջոցներ ունի, եթե կառավարությունը որոշի, որ «հետաքննությունն» արդարացված է: Այս անգամ իրենց երկրում հաջողությամբ կիրառվող անցանկալի լրագրողներին կալանավորելու մեխանիզմն այստեղ չի գործի»,-գրում է կայքը:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment