Thursday, September 27, 2012

«Սիրիայի ազատ բանակին դուրս են մղել Թուրքիայի տարածքից». թուրքական մամուլ

1in.am. 27-9-2012-Ադրբեջանական Salam News լրատվական գործակալությունը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, հայտնում է, որ Սիրիայի ազատ բանակն իր շտաբը Թուրքիայի տարածքից տեղափոխել է Սիրիայում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Այս մասին հայտնում են արևմտյան և թուրքական աղբյուրները՝ վկայակոչելով այդ բանակի հրամանատար Ռիյադ Ասադին: Սիրիայի ազատ բանակն իր այդ քայլը պատճառաբանել է խմբավորման ներքին հակասություններով ու պառակտմամբ: Սիրիայի ազատ բանակի գլխավոր շտաբի պետ, գնդապետ Ահմադ Հիջազը հայտարարել է, որ Սիրիայի ազատ բանակի ներսում առաջացել են խորը հակասություններ և պառակտում: Հիշեցնենք, որ թուրքական ընդդիմությունը պատրաստվում է դատի տալ կառավարությանը՝ երկրի տարածքում օտար զինվորների (սիրիացի ապստամբների) գտնվելու պատճառով, քանի որ նրանց առկայությունը կարող է թույլատրել միայն երկրի խորհրդարանը:

No comments: