Wednesday, October 31, 2012

Մարդահամար. Հայաստանի բնակչությունը 10 տարում նվազել է գրեթե 195 հազարով

News.am. 31-10-2012- Հայաստանի բնակչությունը 10 տարում նվազել է գրեթե 195 հազարով: 2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացրած մարդահամարի տվյալներով`Հայաստանում մշտական բնակվում է 3 018 854 մարդ, նրանցից փաստացի բնակվողների թիվը 2 871 771 մարդ է: Մինչդեռ, նախորդ մարդահամարի (2001թ.) տվյալներով երկրում մշտական բնակվում էր 3 213 011 մարդ, որոնցից փաստացի բնակվողների թիվը 3 002 594 էր: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 31-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը` ներկայացնելով բնակչության վերջին մարդահամարի նախնական արդյունքները: Նա նաեւ նշել է, որ վերջնական տվյալները կներկայացվեն 2013թ.: Կույումջյանի խոսքով` 2001թ. մարդահամարի համեմատ, 2011թ. մարդահամարի տվյալներով, երկրում փաստացի բնակվողների թիվը նվազել է 130 823-ով, իսկ մշտական բնակվողներինը` 194 157-ով: Բնակչության մարդահամարի նախնական արդյունքների համաձայն` մշտական բնակչության 36.7%-ը կազմում են գյուղաբնակները, 63.3%- ը` քաղաքացիները, որոնց ճնշող մեծամասնությունը Երեւանում է բնակվում: 2011թ. ցուցանիշների համեմատ 154 866 մարդով կամ 7.5% -ով նվազել է քաղաքացիների թիվը, իսկ գյուղաբնակներինը 39 291 մարդով կամ 3.4%-ով:

No comments: