Thursday, October 18, 2012

Թուրքիայում Իրանի 11 լրտես կանգնել է դատարանի առաջ

1in.am. 18-10-2012- Թուրքական դատախազությունը պահանջում է երկարատև ազատազրկման դատապարտել 11 մեղադրյալներին, որոնք մեղադրվում են Իրանի Իսլամական հանրապետության օգտին լրտեսություն անելու մեջ: Դատապարտյալների թվում են եղել Իրանի 2 քաղաքացի: Today's Zaman թերթը գրում է, որ դատախազության տեսակետի համաձայն՝ մեղադրյալներն իրանական հատուկ ծառայություններին են տրամադրել գաղտնի փաստաթղթեր, ընդ որում՝ բավականին մատչելի գնով` մեկ օրինակի համար 800-900 թուրքական լիրա (մոտ 400-500 դոլար): Վաճառված փաստաթղթերը պատկանում էին բանակին և «Ազգային հետախուզական կազմակերպությանը»: Փաստաթղթերի մեջ եղել են նաև նյութեր, որոնք վերաբերել են Իդիր նահանգում նավթի հանքահորի հայտնաբերմանը: Համաձայն մեղադրական կողմի եզրակացության՝ իրանական հատուկ ծառայությունները հավաքում էին գործակալներին հետևյալ կերպ. Իսլամական հանրապետության իշխանությունները խոչընդոտներ էին ստեղծում Թուրքիայից ժամանած գործարարների համար, ովքեր աշխատում էին Իրանում, օրինակ՝ խնդիր ստեղծելով սահմանային անցակետում: Այնուհետև գործարարներին դիմում էին հատուկ ծառայությունների ներկայացուցիչները և առաջարկում էին վերացնել բյուրոկրատական խոչընդոտները: Համաձայնողներին խնդրում էին փոխադարձ ծառայություններ մատուցել:

No comments: