Thursday, October 18, 2012

«Ժողովուրդ». Հայի հետին խելքը

Նախօրեին ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարեց, որ իրենք ԱՄՆ նախագահի ընտրություններում չեն սատարելու ո´չ Բարաք Օբամային, ո´չ Միթ Ռոմնիին: Իսկ պատճառն այն է, որ նրանք չեն վաստակել հայ համայնքի աջակցությունը, քանի որ հայերը միշտ խաբվածի կարգավիճակով են հանդես եկել: ԱՄՆ դեսպանատնից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչու են ԱՄՆ-ի նախագահները մշտապես «խաբում» հայերին և չեն արտասանում ցեղասպանություն բառը: «Միացյալ Նահանգներում մենք ունենք բաց քաղաքական գործընթաց, և ընտրողներն ու քաղաքական խմբավորումները, ինչպիսին է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, իրավունք և հնարավորություն ունեն հնչեցնել իրենց մեկնաբանություններն ու քննադատությունը ցանկացած թեկնածուի վերաբերյալ և քաղաքական գործընթացի ցանկացած փուլում»,-թերթի հարցմանը նման պաշտոնական պատասխան են տվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

No comments: