Tuesday, October 9, 2012

Հայ հեծանվորդները 5-րդ տեղն են զբաղեցրել Իրանում անցկացված միջազգային երիտասարդական մրցաշարում

PanARMENIAN.Net - 9 հոկտեմբերի 2012 - Իրանի Մազանդարան նահանգում անցկացվել է խճուղային հեծանվավազքի միջազգային երիտասարդական ավանդական մրցաշար: 11 երկրների 14 հավաքականների թվում էին նաև վեց հայ հեծանվորդներ: Մասնակիցները հաղթահարել են 480 կմ տարածություն, որը բաժանված էր հինգ փուլի: Նախնական երկու փուլից հետո Հայաստանի թիմը առաջատարների թվում էր: 78 մրցակիցների պայքարում Հովհաննես Հովհաննիսյանը գրավել է ութերորդ տեղը: Նա նաև երկու փուլում զբաղեցրել է երկրորդ, իսկ մեկում ` երրորդ տեղը: 16 – ամյա հեծանվորդներ Սարիբեկ Ավետիսյանն ու Արսեն Դերձյանը գրավել են համապատասխանաբար 17- րդ և 21- րդ տեղերը: Թիմային պայքարում հայ հեծանվորդները զբաղեցրել են 5-րդ տեղը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

No comments: