Tuesday, October 9, 2012

Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են «Կարս-Իգդիր-Նախիջևան» երկաթգծի կառուցման շուրջ

1in.am. 9-10-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Նախիջևան-Կարս» նոր
երկաթուղու կառուցման հարցը պահպանում է իր այժմեականությունը: Այս մասին երեկ հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության մամլո ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը: Վերջինիս խոսքերով՝ «Նախիջևան-Կարս» երկաթուղու կառուցումը հնարավորություն կտա երկաթուղային ճանապարհով դուրս գալ դեպի Թուրքիա, ինչը վերաբերելու է թե՛ ուղևորներին, թե՛ բեռներին. «Այդ հարցը պահպանում է իր այժմեականությունը: Ներկայումս մեր ղեկավարությունը տվյալ հարցով գտնվում է Նախիջևանում: Երկաթուղային նոր հաղորդակցության ստեղծումը հանդիսանում է ադրբեջանական ու թուրքական կողմերի միջև բանակցությունների առարկա»: Ներկայումս ընթանում են «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման աշխատանքները: Այդ երկաթուղին կոչված է միմյանց միացելու Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթգծերը: Պլանավորված է մինչև տարեվերջ այս երկաթուղով գործարկել աշխատանքային գնացք, իսկ երկաթուղին ողջ ուժով կաշխատի հաջորդ տարի: ԲԹԿ-ի տարեկան հզորությունը կազմելու է 17 միլիոն տոննա բեռ: Սկզբնական փուլում այն ունակ է լինելու տարեկան փոխադրել 1 միլիոն ուղևոր և 6.5 միլիոն տոննա բեռ:

No comments: