Wednesday, October 10, 2012

Հայաստանը պետք է օգտագործի Սփյուռքի հնարավորությունները. մամուլ

«Իրականում աշխարհում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել փոքր երկրների համար: Եվ Հայաստանն էլ կարող է բազմաթիվ օգուտներ քաղել, եթե խելացի քաղաքականություն վարվի: Հայաստանը պետք է օգտագործի Սփյուռքի հնարավորություններն ամբողջությամբ, պետք է դառնա յուրաքանչյուր հայի հայրենիքը: Այդ մասին Հայաստանում բոլորը խոսում են, գործնական քայլեր, ցավոք, դեռ չկան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Պարոն Սարգսյանը մասնակցում էր հոկտեմբերի 3-8-ը հունական Հռոդոս կղզում կայացած «Քաղաքակրթությունների երկխոսության» միջազգային համաժողովին: Քննարկումների ժամանակ հնչած առկա խնդիրներից, մտահոգութթններից և մտավախություններից հետո Արմեն Սարգսյանն ասաց, որ իր համոզմամբ` 21-րդ դարն այդքան էլ վատը չէ. «Ես ապրել եմ 20-րդ դարում և կարծում եմ, որ 21-րդ դարն ավելի լավն է` ապրելու համար»: Նա խորհուրդ տվեց հետինդուստրիալ խնդիրները հաղթահարելու համար ապրել գիտակցությամբ, որ Աստված գոյություն ունի, և յուրաքանչյուր քայլի հիմքում դնել բարոյական արժեքները:

No comments: