Tuesday, October 9, 2012

«ԼՂ-ի հարցում Թուրքիան աջակցել և մշտապես աջակցելու է Ադրբեջանին». Էրդողան

1in.am. 9*-10-2012- Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նիստում ունեցած ելույթում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիան աջակցել և մշտապես աջակցելու է Ադրբեջանին: Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների անարդար գրավումից հետո Թուրքիան աջակցել է Ադրբեջանին: Մենք մշտապես աջակցելու ենք Ադրբեջանին: Թուրքիան իր պատմության ողջ ընթացքում պայքարել է անարդարության դեմ՝ անկախ նրանից, թե դա որ երկրում է եղել»:

No comments: