Saturday, October 13, 2012

Ռուսաստանն ու ԱՄՆ քննարկել են Վրաստանի եւ Ղարաբաղի խնդիրները

«Լրագիր» 12-10-2012- Ժնեում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների` Գրիգորի Կարասինի եւ Ֆիլիպ Գորդոնի հանդիպումը: Հանդիպման ընթացքում, ինչպես տարածել է ՌԴ ԱԳՆ-ն, քննարկվել են Վրաստանի խորհրդարանի ընտրության արդյունքի եւ տարածաշրջանի վրա դրանց ազդեցության, Վրաստանի եւ հարեւան երկրների փոխհարաբերության, ինչպես նաեւ Հարավային Կովկասի երկրների հետ Ռուսաստանի ու ԱՄՆ փոխհարաբերությանն առնչվող հարցեր: Հարցերի շրջանակում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

No comments: