Saturday, October 13, 2012

ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ. Իրանը դատապարտում է Էրդողանի վարած սխալ քաղաքականությունը

Panorama.am. 12-10-2012-Իրանը դատապարտում է Սիրիայի հարցում Էրդողանի վարած սխալ քաղաքականությունը: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր կայացած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Արևելյան Ազարբայջան նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Թավրիզի իմամ ջոմե այաթոլլահ Մոհսեն Մոջթահեդ Շաբեթարին: Իրանցի բարձրաստիճան հոգևորականը, անդրադառնալով Սիրայի և Թուրքիայի միջև առկա լարված հարաբերություններին, մասնավորապես նշել է. «Թուրքիայի նպատակն այն է, որպեսզի Սիրիայում, անկայունություն առաջացնելով, հասնի իր նպատակներին, սակայն Էրդողանի կառավարությունը պետք է գիտակցի, որ այդ քայլով որևէ հաջողության չի հասնի»: «Թուրքիան կարծում է, որ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը բխում է իր շահերից, սակայն Էրդողանը պետք է գիտակցի, որ, եթե պատերազմ սկսվեց առաջին հերթին տուժելու է հենց Թուրքիայի տնտեսությունը »,-նշել է այաթոլլահ Մոհսեն Մոջթահեդ Շաբեթարին:

No comments: