Wednesday, October 10, 2012

Թուրքիայի ղեկավարությունը ղարաբաղյան կոնֆլիկտի մասին.ինչո՞վ է զբաղված Թուրքիան

Zham.am. 10-10-2012-Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ իշխող «Արդարություն և
զարգացում» կուսակցության համագումարի իր ելույթում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը: Նա հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդրում ամեն հարթության մեջ իրենք աջակցել, աջակցում և աջակցելու ենք իրենց ադրբեջանցի եղբայրներին: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն էլ նույն օրը Սաքարիայի համալսարանի մշակույթի կենտրոնում կազմակերպված «Մերձավոր արևելք, քաղաքականություն և հասարակություն» խորագրով կոնֆերանսի ժամանակ նշել է, որ Անկարան մտահոգ է տարածաշրջանի հիմնախնդիրներով և ներգրավվել է դրանց լուծման գործընթացում. «Մենք զբաղվում ենք միջինասիական խնդիրներով: Ներկայումս զբաղվում ենք նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերի գրավման հարցով` ղարաբաղյան հիմնախնդրով»,- ասել է Դավութօղլուն:

No comments: