Wednesday, October 10, 2012

Օբաման հաստատել է Իրանի դեմ նախկինում ընդունված պատժամիջոցների փաթեթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը

News.am. 10-10-2012- ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 9-ին հաստատել է Իրանի դեմ նախկինում ընդունված պատժամիջոցների փաթեթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը։ Տվյալ փաթեթի մասին օրինագիծը կոնգրեսն ընդունել էր օգոստոսի 2-ին: Օբաման օգոստոսի 10-ին ստորագրել էր օրենք, որը նախատեսում էր պատժամիջոցների կիրառում այն ընկերությունների եւ անձանց նկատմամբ, որոնք համագործակցում են իրանական իշխանությունների հետ ուրանի արդյունահանման բնագավառում, Իրանին վաճառում, վարձակալում են կամ տրամադրում են նավթի փոխադրման տանկերներ, ինչպես նաեւ ապահովագրությում են պետական National Iranian Tanker ընկերությանը: Փաստաթուղթը պատժամիջոցներ է նախատեսում նրանց համար, ովքեր Իրանի հետ համագործակցում են գազային, նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում, նաեւ նրանց, ովքեր Իրանին օգնություն են ցուցաբերում ռադիսարքավորումներ ձեռքբերելիս: Բացի դրանից, պատժամիջոցների են ենթակա Իրանում եւ Սիրիայում մարդու իրավունքների խախտման մասնակիցները, ասվում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Թոմի Վիտորի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Վիտորը նշել է, որ պատժամիջոցների խնդիրը Իրանի կողմից միջուկային զենք ստեղծլու անթույլատրելիությունն է եւ Իրանում ու Սիրիայում մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարը:

No comments: