Tuesday, October 30, 2012

Իսրայելն Ադրբեջանին ընկալում է որպես ռազմավարական գործընկեր

1in.am. 30-10-2012- Իսրայելն Ադրբեջանին համարում է իր ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում և միշտ կունենա նման դիրքորոշում։ Այս մասին երկուշաբթի օրը ադրբեջանական լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իսրայելի ԱԳՆ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի վարչության պետի տեղակալ Ալեքս Գոլդման-Շայմանը: «Երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները միշտ լավ են եղել և դրանց ֆոնի վրա տնտեսական կապերը հասել են բարձր մակարդակի»,- ասել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նա նշել է, որ տնտեսական հարաբերություններում կարևոր տեղը հատկացվում է էներգետիկ համագործակցությանը. «Երկու երկրների դիրքորոշումը շատ առանցքային հարցերում համընկնում է»։ Իսրայելը, որպես հակամարտությունից տուժած կողմ, լավ է ըմբռնում Ադրբեջանի ցավը ղարաբաղյան հակամարտության հարցում և միշտ սատարում է այդ հակամարտության լուծման խաղաղ կարգավորման ջանքերին»,- ադրբեջանցի լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Իսրայելի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ Օդեդ Ժոզեֆը:

No comments: