Wednesday, October 31, 2012

Թուրքիան մերժել է Սիրիայի հետ երկխոսելու Ռուսաստանի առաջարկը

«Լրագիր» 30-10-2012- Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլին հոկտեմբերի 30-ին կտրականապես մերժել է Ռուսաստանի առաջարկը` երկխոսություն սկսել Սիրիայի գործող կառավարության հետ, գրում է Hurriyet-ը: «Իմաստ չկա ինչ-որ բանի մասին խոսել վարչակարգի հետ, որը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել սեփական ժողովրդին: Ընդ որում, այն իրականացնում է նաև Զոհաբերության սուրբ տոնին»,- հայտարարել է Դավութօղլին`ավելացնելով, որ նման երկխոսությունը կարող է լինել «բռնությունը շարունակող ներկայիս վարչակարգի լեգիտիմացում»: Թուրքիայի ԱԳ նախարարի այս հայտարարությունը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնության պատասխանն էր: Մեկ օր առաջ ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքի երկրներին, ինչպես նաև «տարածաշրջանի դերակատարներին», այդ թվում նաև Թուրքիային կոչ էր արել ուղիղ բանակցություններ սկսել Բաշար Ալ-Ասադի կառավարության հետ, որի շնորհիվ հնարավոր կլինի կարգավորել սիրիական ճգնաժամը:

No comments: