Tuesday, October 2, 2012

ԵԽԽՎ ղեկավարը համատեղ հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հետ

1in.am. 2-10-2012- Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Vesti.az-ը: Հանդիպումը տեղի է ունեցել ԵԽԽՎ ղեկավար Ժան-Կլոդ Մինիոնի մասնակցությամբ: Հանդիպմանն ադրբեջանական կողմից եղել է պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, հայկական կողմից` Դավիթ Հարությունյանն ու ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հակամարտության հարցերով հանձնաժողվի ղեկավար, Իսպանիայի խորհրդարանի ներկայացուցիչ Յորդի Չուկլա-ի-Կոստան: Կողմերը հրաժարվել են հաղորդել, թե ինչ հարցեր են քննարկվել:

No comments: