Tuesday, October 2, 2012

Սահակաշվիլին ընդունել է ընդդիմության հաղթանակը համամասնականով

Exit-poll-ի արդյունքների հրապարակումից հետո, համաձայն որի, համամասնական համակարգով հաղթանակ է տարել ընդդիմադիր «Վրացական երազանքը», Վրաստանի քաղաքացիներին է դիմել նախագահ Միխաիլ Սահակաշվիլին: Նրա խոսքով, ընդդիմությունը հաղթանակ է տարել համամասնականով, իսկ իր ղեկավարած «Ազգային միացյալ շարժումը»՝ մեծամասնականով: «Այժմ կպարզվի, թե ով է մեծամասնություն ստացել խորհրդարանում, սակայն արդեն հիմա կարելի է ասել, որ ընտրությունները կայացել են: «Վրացական երազանքի» հաղթանակը համամասնական ընտրակարգով պայմանավորված է Թբիլիսիում ստացած ձայներով, իսկ «Ազգային միացյալ շարժումը» հաղթում է շրջաններում: Սակայն սա չի նշանակում, որ մենք երկիրը բաժանում ենք շրջանների եւ մայրաքաղաքի, մենք բոլոր վրացի ենք, Վրաստանի քաղաքացիներ»,-ասել է նա:

No comments: