Wednesday, October 31, 2012

Ա. Հովհաննիսյան. Ադրբեջանցի պաշտոնյան ռազմական տարրական գիտելիքների չի տիրապետում

Panorama.am. 30-10-2012- Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանն այնպիսի ռադարային կայան ունի, որը ոչ միայն կվնասազերծի հակառակորդի կողմից արձակված հրթիռները, այլ կարող է մի քանի րոպեի ընթացքում հարված հասցնել Հայաստանի ցանկացած օբյեկտի, ինչը հարցականի տակ կդնի Հայաստան պետության ճակատագիրը: «Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը չի տիրապետում ռազմական տարրական գիտելիքների, այլապես կգիտակցեր, որ իր ասածները ռազմական գործի հետ ոչ մի աղերս չունեն»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե որքանով է հնարավոր է վերոնշյալ հայտարարության իրագործումը` նշեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Անլուրջ հայտարարություն է, ի՞նչ է նշանակում խոցող ռադար, կամ հարցականի տակ կդնի Հայաստան պետության ճակատագիրը: Ամբողջ աշխարհում գոյություն չունի այնպիսի ռադար, որը հա՛մ հրթիռ է վնասազերծում, հա՛մ էլ պատասխան հարված հասցնում»,- ընդգծեց Ա. Հովհաննիսյանը: Հարցին, թե Սաբիրօղլուն նաև նշել է, թե լուրջ չի վերաբերվում հայերի կողմից մի քանի տանկերի մասնակցությամբ իրականացվող զորավարժություններին` վերջինս նշեց. «Եթե պարոն Սաբիրօղլուն չի ցանկանում «նկատել» մի քանի հարյուր միավոր ռազմական տեխնիկայի մասնակցությամբ իրականացվող զորավարժությունները, ապա դա չի նշանակում, որ դրանք բարձր մակարդակով չեն իրականացվել կամ դրանք մի քանի միավոր ռազմական տեխնիկա է մասնակցել»:

No comments: