Wednesday, October 31, 2012

Չինական պարեկային նավերն առաջին անգամ վիճելի կղզիների տարածքից դուրս են մղել ճապոնական նավերին

«Թերթ.am», 31.10.12: Չինական պարեկային նավերը վիճելի կղզիների (Դյաոյույդաո, Սենկակու) տարածքից առաջին անգամ դուրս են մղել ճապոնական առափնյա անվտանգության նավերին, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Global Times-ին։ «Հոկտեմբերի 30-ին չինական պարեկային «Հայցզյան 50», «Հայցզյան 15», «Հայցզյան 26» և «Հայցզյան 27» նավերը հսկողություն են իրականացրել վիճելի կղզիների տարածքում և Չինաստանի տարածքային ջրերում հայտնաբերել ճապոնական նավերի, ուստի ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները դրանք դուրս մղելու համար»,- նշվում է Չինաստանի օվկիանոսաբանական պետական վարչության հաղորդագրության մեջ։ Ճապոնիայի և Չինաստանի միջև հարաբերությունները սրվել են վիճելի կղզիների պատճառով, քանի որ պետություններից յուրաքանչյուրը պնդում է, որ դրանք իրեն են պատկանում։

No comments: