Wednesday, October 24, 2012

Դավութօղլուն կոշտ պատասխան է տվել Լավրովին

1in.am. 24-10-2012- Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Bugün TV-ի եթերում պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որը երեկ Թուրքիայից պահանջել էր հրապարակավ հերքել Անկարայում հարկադիր իջեցված սիրիական ինքնաթիռում զենքի հայտնաբերումը. «Դուք խախտել եք միջազգային իրավունքը, ինչը մենք չենք նկատի և այսպես ասած «կուլ կտանք» ու չենք տեսնի, որ քաղաքացիական ինքնաթիռում ռազմական բեռ եք տեղադրել և փորձում եք դա անցկացնել մեր երկրի վրայով: Սիրիական քաղաքացիական ինքնաթիռում հայտարարվածից անգամ շատ ավելի քիչ բեռան գտնվելն օրինախախտում է: Սա անկասկած է: Մենք հարկադիր վայրէջք ենք պարտադրում այդպիսի ինքնաթիռներին»:

No comments: