Thursday, October 18, 2012

ԱՄՆ-ը Թուրքիային չհավատալու պատճառ չունի. սիրիական ինքնաթիռում զենք է եղել. ԱՄՆ Պետդեպ

Tert.am. 18-10-2012- Մենք որևէ պատճառ չունենք կասկածի տակ առնելու մեր թուրք դաշնակիցների հայտարարություններն այն մասին, թե Թուրքիայում իջեցված սիրիական ինքնաթիռում վտանգավոր զինամթերք է հայտնաբերվել. Ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը։ Ինչպես տեղեկացնում է vz.ru-ն, պատասխանելով հարցին, թե արդյոք այդ զինամթերքը կարո՞ղ էր օգտագործվել ժողովրդի դեմ, դիվանագետն ասել է, թե զինամթերքի բնույթը հենց այդպիսին էր։ Անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանը շարունակո՞ւմ է զինել սիրիական իշխանություններին, Նուլանդն ասել է. «Ռուսական իշխանություններն իրենք են հայտարարել, որ նոր պայմանագրեր չեն կնքել, սակայն շարունակում են կատարել հին համաձայնագրերով ստանձնած պարտականությունները»։ Երկու օր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե հոկտեմբերի 10-ին Անկարայում իջեցված ինքնաթիռում ռազմական նշանակության ուղեբեռ է հայտնաբերվել։

No comments: