Thursday, October 18, 2012

«MIT-ն ամեն ինչ անում է ահաբեկչության խնդրի լուծման համար». Էրդողան

1in.am. 18-10-2012- Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Բաքվից վերադարձող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն օդանավում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարի հիմնախնդրին. «Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT), ինչպես նաև մնացած պետական մարմիններն անում են ամեն հնարավոր բան՝ Թուրքիայում ահաբեկչության խնդրի լուծման համար: Եթե այդ խնդրի լուծման համար կարիք լինի, որ MIT-ի ղեկավարը (Հաքան Ֆիդան) վաղը գնա Իմրալըի բանտ, ապա նա կանի դա: Մենք ցանկանում ենք ազգային միություն ու եղբայրություն»: Հիշեցնենք, որ 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկում է կրում PKK-ի հիմնադիր ու առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:

No comments: