Wednesday, October 31, 2012

Երկրաշարժ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում

7or.am. 31-10-2012- ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին՝ տեղական ժամանակով ժամը 02։05-ին, Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝՝ Քաջարանից 15 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2,7 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.200 և արևելյան երկայնության 45.990: Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է միայն Քաջարան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

No comments: