Wednesday, October 31, 2012

Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը

Tert.am. 31-10-2012- Նոյեմբերի 1-8-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու է հերթական «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը, տեղեկացնում է «Մեդիամաքսը»։ Նոյեմբերի 5-6-ը, որպես «ՆԱՏՕ-ի շաբաթվա» հիմնական միջոցառում, «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի Գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված՝ «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի Նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» սեմինարը, կմասնակցի Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: «ՆԱՏՕ-ի շաբաթվա» ընթացքում կայանալու է այցելություն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, իսկ ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջներ կանցկացվեն Կոսովոյում ու Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար:

No comments: