Wednesday, October 31, 2012

Իրանը դադարեցրել է ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները. Իսրայելի ՊՆ

«Թերթ.am», 31.10.12: Իրանը դադարեցրել է ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները։ Լոնդոն այցի ժամանակ The Daily Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը։ Նախարարին նման ենթադրության հիմք է տվել այն տեղեկությունը, որ Իրանն իր հարստացված ուրանի մոտ 20%-ն ուղղել է խաղաղ կարիքների համար։ Իսրայելի գնահատականների համաձայն՝ ներկայում իրանցիներն ունեն մինչև 20% հարստացված 189 կգ ուրան։ Նախարարի խոսքով՝ 189 կգ-ից 38%-ն Իրանն ուղղել է միջուկային ձողերի արտադրության համար, որոնք խաղաղ նպատակներով օգտագործվում են հետազոտական ռեակտորում։ Բարաքն ընդգծել է, որ Թեհրանը, հնարավոր է, նման քայլի է գնացել 3 պատճառներից ելնելով. 1. այն մտավախությունից ելնելով, թե Իսրայելն ու ԱՄՆ-ն ռազմական գործողություններ կսկսեն 2. «հնարավոր է՝ Իրանը դիվանագիտական խաղ է խաղում, որպեզի չսրի իրավիճակն ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ 3. չի բացառվում, որ Իրանը ցանկանում է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը ցուցադրել, որ նա կատարում է իր պարտականությունները»։

No comments: