Wednesday, October 31, 2012

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «վաստակը». մամուլ

1in.am. 31-10-2012-Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը զարհուրելի պատկեր է բացահայտել. երբ հետաքրքրվել է, թե ՀՀ ստեղծագործական միություններից, գիտության և երաժշտության ոլորտից վերջին տարիներին քանի մարդ է անվերադարձ լքել Հայաստանը: Ճարտարապետների միությունից հայտնել են, որ 10-13 տարիների ընթացքում Հայաստանը լքել է իրենց միության անդամ շուրջ 100 ճարտարապետ: Նկարիչների միությունից հայտնել են, որ 10-13 տարիների ընթացքում Հայաստանից հեռացել են շուրջ 100 նկարիչ ու քանդակագործ: Նրանց գրեթե կեսը Հայաստանը լքել է վերջին հինգ տարվա ընթացքում: ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբից էլ հայտնել են, որ վերջին հինգ տարվա ընթացքում երկիրը լքել է նվագախմբի ավելի քան 20 երաժիշտ: Գիտության ոլորտում նույնն է: Ըստ ոլորտի ներկայացուցիչների գնահատականների` տարեկան 100 հայ գիտնական աշխատանքի է անցնում արտասահմանյան այս կամ այն համալսարանում: Եվ միայն ՀՀ գրողների միությունում է այլ իրավիճակ. այս տարիներին երկիրը լքել է մեկ-երկու գրող: Պարզապես նրանք ունեն շատ լուրջ խոչընդոտ` այլ լեզվով չեն կարող ստեղծագործել: Եվ եթե վեպ կամ բանաստեղծություն գրելու համար լեզվամտածողոթյունն անհրաժեշտ գործոն չլիներ, ինչն առաջնային չէ նկարելու, քանդակելու կամ նվագելու դեպքում, կասկած չկա, որ գրողների միությունից էլ 100 անդամ արդեն այլ երերում կլիներ: Այս պատկերը, թերևս, վերջին 10-13 տարվա Հայաստանի իշխանությունների աշխատանքի լավագույն գնահատականն է, նախ` Ռոբերտ Քոչարյան ապա Սերժ Սարգսյանի «վաստակը»: Առջևում նախագահական ընտրություններ են, իսկ ընտրությունները հենց նրա համար են, որ այս իրավիճակի պատասխանատուները հեռացվեն իշխանությունից:

No comments: