Tuesday, October 30, 2012

Ռ.Սաֆարով. Սիրիայում Արևմուտքի նպատակն Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին հարված հասցնել է

Panorama.am. 29-10-2012- Սիրիայում Արևմուտքի նպատակն Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին հարված հասցնել է: Այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ՌԴ Իրանի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռաջաբ Սաֆարովը: Ռուսաստանցի փորձագետը նշել է, որ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ Արևմուտքի մոտեցումները բացարձակապես կապ չունեն ո ՛չ այդ երկրի, և ո ՛չ էլ նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, դրանց հիմնական նպատակն Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին հարված հասցնելն է: Շարունակելով սիրիական թեման՝ Ռաջաբ Սաֆարովը նշել է. «Սիրիան ներկայում վերածվել է միջազգային խաղացողների պայքարի թատերաբեմի. Մի կողմում արևմտյան երկրներ՝ ԱՄՆ-ն, Թուրքիան և Իսրայելն են, իսկ մյուս կողմում՝ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանն են»:

No comments: