Tuesday, October 30, 2012

Քաղաքականությունը պարզ բան է

80-ականների վերջին սեփական իրավունքների համար հայ ժողովրդի պայքարը բախվել է քաղաքականությունում մեր շահերի ու տեղի լիակատար անտեսմանը: Այնուհետեւ Ռուսաստանը փորձել է մեր ազգն օրենքից դուրս հանրություն դարձնել, կազմակերպել է զանգվածային ու կեղտոտ քարոզչություն, տանկեր է ուղարկել Ղարաբաղի հայերին ճզմելու համար: ԱՄՆ սենատը որոշում է ընդունել, որով պաշտպանել է Ղարաբաղի հայերին, սակայն երկար ժամանակ ամերիկացիները բավական որոշակի եւ բացասակայն դիրքորոշում են որդեգրել Հայաստանի ու ղարաբաղյան խնդրի հանդեպ: Պենտագոնը մշտապես կոշտ պրոթուրքական դիրքորոշում է ունեցել: Եվրոպական պետություններն էլ ամենաերեսպաշտ քաղաքականությունն են ցուցաբերել եւ նույնիսկ փորձել են վախեցնել Հայաստանի ղեկավարությանը թուրքական ագրեսիայով: Սրանք տպավորությունների ու տեղեկատվության առանձին հատվածներ են, որոնք շատ լավ հայտնի են նրանց, ովքեր պետությունում բարձր պաշտոններ են զբաղեցրել եւ զբաղվել են արտաքին քաղաքական հարաբերություններով: Սակայն, հնարավոր է, բարձր պաշտոններ չզբաղեցրած մարդիկ տեղյակ են հակահայկական աշխատանքի սարսափելի հոսքին, որն իրականացնում էր միջազգային հանրությունը: Իրավիճակը սկզբունքորեն եւ շոշափելի փոխվել է: Ղարաբաղյան կարգավորման մասին այլեւս խոսք չի գնում, եւ Ղարաբաղը ոչ ոք չի պատկերացնում Ադրբեջանի վերահսկողության տակ: Ոչ ամերիկացիները, ոչ եվրոպացիները զիջումներ չեն պահանջում Մեղրիի միջանցքի հարցով, այլ ընդհակառակը, թույլ չեն տալիս նման հնարավորություն: Հայաստանն ակնհայտ ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցութան առաջարկներ է ստացել եւ դիտարկվում է որպես «հատուկ» գործընկեր տարածաշրջանում: Հայաստանը ֆինանսական եւ ռազմատեխնիկական աջակցություն է ստանում, ընդ որում, դա, թերեւս, տեղի է ունենալու ոչ միայն Ռուաստանի կողմից: Հայաստանում արդյունավետությունից հեռու քաղաքական իշխող թիմը լիովին ընդունելի է դարձել Եվրաատլանտյան հանրության համար: Լիովին հասկանալ է, թե որն է միջազգային հարաբերություններում նման ֆենոմենի պատճառը: Առաջին հերթին, Հայաստանը դրսի օգնությամբ, սակայն ստեղծագործ ուժեր ներդնելով, ցույց է տվել մարտունակ զինված ուժեր, ինչպես նաեւ որոշակի սոցիալ-տնտեսական դինամիկա ստեղծելու ընդունակություն, երբ բոլոր հնարավոր անհաջողություններն ընդգծում էին դրանց հաղթահարման հնարավորությունը: Երկրորդ, Արեւմտյան հանրությունն իրականացնում է Թուրքիային «փափուկ» զսպելու եւ աշխարհաքաղաքական շրջափակման ենթարկելու ռազմավարությունը, որը լիովին անթույլատրելի հավակնություններ է ներկայացնում տարածաշրջանային էքսպանիայի մասով, եւ Հայաստանը դիտարկվում է որպես այդ ռազմավարության մաս: Դրանով հանդերձ, Հայաստանի շուրջ եւ նրա հանդեպ շարունակվում են իմիտացիոն խաղերը: Հատկանշական է, որ Արեւմուտքն իբր շարունակում է Հայաստանը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին մերձեցնելու հակառուսական խաղը: Իրականում Արեւմուտքի բոլոր ուժային կենտրոնները համակարծիք են Ռուսաստանի ու ՀԱՊԿ կլանման գաղափարին՝ Հայաստանը դիտարկելով որպես այդ խնդրի բաղկացուցիչ մաս: Ռուսաստանը, չնայած Հայաստանի դեմ բազմաթիվ հիստերիկ հարձակումներին, վերջապես ձեռնամուխ է եղել Հայաստանի հանդեպ քաղաքականությանը (ինչպես ասում է իմ ընկերը փառավոր քաղաք Գյումրիից), ի հեճուկս Ռուսաստանի հետ հարաբերությունները բանկետների ու ֆուրշետների ոճով շարունակելու բազմաթիվ հայերի ցանկությանը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, այս դաշինքը բավարար գլոբալ չէ, որպեսզի ինքնուրույն խաղ խաղա, սակայն բավական մասշտաբային է այն անտեսելու եւ մեկուսացնելու համար: Հնարավոր է, նախորդ գլոբալ ոճի «անավարտության» ներկայիս հակասական ու ճգնաժամային փուլում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը որոշակի առումով պայմանավորված է նրա անգիտակից ընկալմամբ՝ որպես քրիստոնեական աշխարհի գոյատեւման «չափանիշ»: Սակայն, նախեւառաջ, Հայաստանը հետաքրքրում է Արեւմուտքին որպես «երկրորդ Իսրայել» տարածաշրջանում, կամ ավելի ճիշտ՝ «երրորդ Իսրայել», քանի որ «երկրորդ Իսրայելը», այսինքն՝ Վրաստանը կատարյալ ֆիասկո է ապրել որպես ռազմավարական գործընկեր: Սակայն բոլոր հնարավոր «Իսրայելների» ճակատագիրը լավ հայտնի է՝ սկսած խաչակրաց արշավանքների ժամանակներից, այդ պատճառով Հայաստանի ռազմավարական գաղափարի էությունը «Նաիրի երկրի իրականացումն է» հերթական անգամ՝ չնայած բազմաթիվ անհաջողություններին ու աղետներին, որովհետեւ միայն ազգային գերգաղափարն է, որքան էլ տարօրինակ է, հանգեցրել նրա նկատմամբ արտաքին աշխարհի նոր վերաբերմունքին: Եկել է «ազգային գաղափարի» մասին հիմար մտորումներին վերջ տալու ժամանակը, եւ հասկանալու, որ ազգային գաղափարն այն է, ինչի շնորհիվ մեր երկիրն ակախության տարիներին հասել է, չնայած ազգային էլիտայի տխմարներին ու տականքներին: Հայաստանը գործընկերոջ «վկայական» է ստացել, դա տեղի է ունեցել, ու չպետք է խոչընդոտներ հարուցել՝ ղեկավարվելով բացառապես էգոիստական մոտիվներով: Համաշխարհային քաղաքական տիպաբանությունում սահմանումների՝ «առաջնորդ», «գործընկեր, «հումք», ակնհայտ պակաս կա: Փառք Աստծո, հումք չենք կարող դառնալ. այն չկա ոչ տառացիորեն, ոչ էլ մետաֆիզիկական առումով: Մենք գործընկերներ ենք, եւ պետք է դիմանալ հարվածին: Շախմատի ու բռնցքամարտի հաջողությունները բավական չեն, լավ կլիներ ավելի լավ ֆուտբոլ խաղալ, հակառակ դեպքում կմտածեն, որ հայերին չի բավականացնում մոնոֆիզիտ սուբլիմատիվությունը: Քաղաքականությունը պարզ բան է:

No comments: